• 2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 181 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․2%-ը:
  • Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 28%-ը կամ 50 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 113 հազար 990 անձի։
  • Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել մոտ 23 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 51 հազար 269 ընտանիքի։
  • Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը կծախսի շուրջ 30 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 67 հազար 943 շահառուի։
  • 2024 թվականի ճշտված պլանի համեմատ նախատեսվող ծախսերը աճել են 6%-ով՝ հիմնականում պայմանավորված 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների աճով։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են