• Մինչ 2022 թվականը պղնձի հանքաքարը և խտանյութը Հայաստանից արտահանվող առաջատար ապրանքատեսակն էր՝ 2015-2021 թվականներին կազմելով երկրի ողջ ապրանքային արտահանման միջինում 23%-ը։
  • 2022-2024 թվականներին Հայաստանից այլ ապրանքների արտահանման (այդ թվում՝ վերարտահանման) աճի արդյունքում պղնձի հանքաքարի և խտանյութի մասնաբաժինը անգամներով կրճատվեց՝ 2021 թվականի 26%-ից 2024 թվականին հասնելով 4%-ի։
  • 2016 թվականից Չինաստանը դարձել է Հայաստանից արտահանվող պղնձի հանքաքարի և խտանյութի գլխավոր ներմուծողը։ 2024 թվականին Չինաստանին բաժին է հասել հայաստանյան այդ ապրանքի ողջ արտահանման 78%-ը, այնինչ 2016 թվականին Չինաստանի մասնաբաժինը ընդամենը 18% էր:
  • Չնայած արտահանման կենտրոնացվածության բարձր աստիճանին՝ պղինձը հանդիսանում է բորսայական ապրանք, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում (տրանսպորտային գին, ձուլման ծառայությունների ծախսեր և այլն) այն կարող է արտահանվել նաև այլ երկրներ։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են