• ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կրթության ոլորտին հատկացնել շուրջ 288 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9%-ը:
  • Կրթության ոլորտի ծախսերի մոտ 42%-ը կամ մոտ 122 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով ավելի քան 408 հազար սովորողի անվճար կրթություն։
  • Դպրոցների, մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է ավելի քան 100 միլիարդ դրամ՝ ի թիվս այլ ծրագրերի այդ միջոցները ուղղելով 15 մանկապարտեզների կառուցմանը, 85 դպրոցների կառուցմանը և նորոգմանը։
  • 2024 թվականին ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը նախատեսվում է ուղղել շուրջ 23 միլիարդ դրամ՝ լրիվ կամ մասնակի փոխհատուցելով 45 հազար 654 ուսանողի արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության գծով ծախսերը։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են