- ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 173 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․4%-ը:
- Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 27%-ը կամ 46 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։
- Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել ավելի քան 31 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66 հազար 849 ընտանիքի։
- Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը կծախսի շուրջ 29 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66 հազար 372 շահառուի։