- Ըստ Վիճակագրական կոմիտեի 2021թ-ին Հայաստանի տնտեսությունը աճել է 5.7%-ով, ինչին առավել շատ նպաստել են Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման (1.8%-ային կետ), Անշարժ գույքի հետ կապված գործունեության (1%-ային կետ) և Առևտրի (0.8%-ային կետ) ոլորտները:
- Տնտեսական աճը ամենից շատ զսպել է Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը (ինչը ներառում է նաև շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն)՝ -1.5%-ային կետ,
- Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտի համախառն ավելացված արժեքի աճի, մասնավորապես, այսպես կոչված, սեփականատերերի կողմից զբաղեցրած կացարանային ծառայությունների (owner-occupied dwelling services) հաշվարկման հետ կապված կան խիստ վիճահարույց դրույթներ, ինչը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ այս ոլորտն աճել է 14.1%-ով և նպաստել տնտեսական աճին շուրջ 1%-ային կետով։