Armenia Export
2021թ-ին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքային արտահանման 28.0%-ը,
 
✅ 2022թ-ի հունվար-հունիսին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48.4%-ով՝ հասնելով $542.8 մլն-ի, իսկ նպաստումը Հայաստանի ապրանքային արտահանման 36.3% հավելաճի կառուցվածքում կազմել է 12.8%-ային կետ,
 
✅ Վերջին 20 տարում, 2022թ-ի հունվար-հունիս ամիսներին ՌԴ մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում հասել է ռեկորդային մակարդակի՝ 28.8%-ի, ինչը մասամբ պայմանավորված է վերարտահանման ծավալների աճով,
 
✅ Հաշվի առնելով Հայաստանից ՌԴ արտահանման սեզոնային առանձնահատկությունները՝ 2022թ-ին ՌԴ մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում կգերազանցի 30%-ը՝ ավելի խոցելի դարձնելով Հայաստանի արտահանողներին ՌԴ շուկայի կոնյուկտուրայից։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են