• Օգտվելով մետաղների համաշխարհային գների աճից՝ մի շարք խոշոր արդյունահանող երկրներ (օր Չիլի, Ռուսաստան) նախաձեռնել են մետաղական հանքարդյունահանման ոլորտի հարկային բեռի բարձրացում,
  • Չիլիում խորհրդարանի ստորին պալատը արդեն հաստատել է նոր պրոգրեսիվ հարկման մեխանիզմ՝ 15-75% սանդղակով, որի արդյունքում պղնձի արդյունահանման ոլորտի հարկային բեռը գրեթե կրկնակի բարձրանալու է,
  • Սուղ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պղնձի արդյունահանման հարկային բեռը բավականին ցածր է, աշխարհի մի շարք այլ երկրների (տարածաշրջանների) համեմատ։

Հայաստանի կառավարությունը նույնպես պատրաստվում է բարձրացնել պղնձի և մոլիբդենի արդյունահանման հարկումը՝ սահմանելով արտահանման պետական տուրք (ընթացիկ գների 15%-ի չափով)։

Հայաստանի ցուցանիշը հաշվարկվել են 2018թի տվյալների հիման վրա, երբ պղնձի գները համեմատաբար ցածր էին, ինչը նշանակում է, որ ներկայումս հարկային բեռը կարող է ավելի բարձր լինել։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են