- Ըստ նախնական տվյալների՝ 2020թ.-ին Հայաստանի ՀՆԱ անկումը կազմել է 7.6%, իսկ Վրաստանի ՀՆԱ անկումը՝ 6.1%:
- Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:
- Հայաստանում ամենամեծ անկումը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում (-45.1%):
- Ամենամեծ աճը գրանցվել է պետական կառավարման և պաշտպանության (15.1%) ու հանքագործության (11.2%) ոլորտներում: