• 2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2025 թվականին գիտական և գիտատեխնիկական ոլորտին հատկացնել շուրջ 33 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 0.9%-ը։ Նախատեսվող ծախսերը 2024 թվականի ճշտված պլանի համեմատ պակաս են մոտ 8 միլիարդ դրամով կամ ավելի քան 19%-ով։
  • Ոլորտի ծախսերի շուրջ 43%-ը կուղղվի գիտական հաստատությունների ընթացիկ գործունեության ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով 57 գիտական կազմակերպության պահպանումը։
  • 2024 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 802 թեմայով հետազոտությունների իրականացումը, որին կուղղվի ավելի քան 9 միլիարդ դրամ։
  • Գիտական և գիտատեխնիկական ոլորտի գծով ծախսերի մոտ 17%-ը կամ մոտ 6 միլիարդ դրամ կուղղվի ռազմարդյունաբերության համալիրի զարգացմանը, որի շրջանակում կկնքվեն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 7 պայմանագրեր, կարտադրվեն 7 փորձանմուշներ:
  • Գիտության ոլորտի ծախսերի 19% անկումը հիմնականում պայմանավորված է ժամանակակից սարքավորումներով գիտական կենտրոնների վերազինման գծով ֆինանսավորման կրճատմամբ (-89%), ինչպես նաև արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման ավելի քան 3 միլիարդ դրամ բյուջե ունեցող միջոցառմամբ, որը ծրագրված է ավարտել 2024թ-ին։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են