
- 2024 թվականին Հայաստանը Չինաստանից ներմուծել է 1 միլիարդ 669 միլիոն դոլարի ապրանք՝ 5 անգամ ավել, քան տաս տարի առաջ։
- Չինաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր մատակարարն է՝ Ռուսաստանից հետո։ 2024 թ-ին Չինաստանին բաժին է հասել Հայաստանի ներմուծման շուրջ 10%-ը:
- 2024 թվականին Հայաստանը Չինաստանից հիմնականում ներմուծել է հաշվողական մեքենաներ, հեռախոսային ապարատներ, տրանսպորտային միջոցներ, կիսահաղորդչային սարքեր և այլն։